«Մենք շնորհակալ չենք կարողանում լինել …Այս մարդիկ իրենց թիմերով կարողացել են մշակույթ ու վարքագիծ փոխել…». Արմեն Մարտիրոսյան

Մենք շնորհակալ չենք կարողանում լինել։ Արսեն Թորոսյանը, պարետը, ԱԻՆ-ի ղեկավարությունը, իրենց թիմերը, բոլոր բժիշկները ու շատ պաշտոնյաներ մարտ ամսից մինչ այսօր գիշեր֊ցերեկ բանում են ու արել են, իմ կարծիքով, անհնարինը։

Հա, ես էլ եմ հայր կորցրել, բայց դա չի նշանակում, որ այս մարդիկ արդյունք չունեն։

Այս թուքումրի մեջ էս մարդիկ փտած պատերով շենքերից և հատ ու կենտ նորմալ բժիշկներից առողջապահական համակարգ են ստեղծել։ Հայաստանը առնվազն մեկ տասնամյակում առողջապահական համակարգի համար այնքան չի արել, որքան այս երկու տարում։

Լիքը բացթողում է եղել, լիքը վրիպակ, լիքը շփոթ, բայց մենք ունենք ՀԱՄԱԿԱՐԳ։ Աշխատող համակարգ։ Այս մարդիկ իրենց թիմերով կարողացել են մշակույթ ու վարքագիծ փոխել։ Պաչպչվող ու իրար պատառ կիսող Հայաստանը փոխվել է։ Էլ մարդիկ խոսելիս բերանդ չեն մտնում իրենց երեկվա կերածի հոտով։ Էլ չեն գրկում քեզ։ Էլ ավտոբուսում շալակդ չեն թռչում։Մշակույթ փոխելը հեշտ բան չէ։

Ապրեք, տղերք, ես շնորհակալ եմ։ Ու համոզված եմ, որ ձեր արածը գնահատում են շատ ու շատ հայաստանցիներ։Դուք այնպես պայքարեցիք այս դաժան թշնամու դեմ, որ մինչ այսօր լիքը ձեզ քննադատող քաղաքացիներ ծանոթ չեն այդ թշնամու հետ, քանի որ այդ թշնամին ամեն տուն չմտավ։ Շարունակեք ձեր կարևոր գործը ավելի մեծ եռանդով։Շնորհակալություն։

Արմեն Մարտիրոսյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ