Արցախի Պաշտպանության նախարարությունը միջնորդագիր է ներկայացրել՝ Ապրիլյանին հերոսաբար զոհված կապիտան Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու վերաբերյալ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան Էջում նոր գրառում է կատարել, դորտեղ մասնավորապես ասվում է.

Հարգելի ՛ հայրենակիցներ

Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը միջնորդագիր է ներկայացրել՝ Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու վերաբերյալ։

Արմենակ Ուրֆանյանի անձնուրաց ու հայրենանվեր պահվածքի մասին ժամանակին բազմաթիվ քննարկումներ են եղել: Նրա հերոսական կերպարն ըստ արժանավույն գնահատելու համար, կարծում եմ, Արցախի Հանրապետության հռչակման տոնի լավագույն որոշումը կլինի:

Սիրով և հպարտությամբ կհաստատեմ:

Հիշեցնենք, որ Արմենակ Ուրֆանյանը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող էր, զինված ուժերի կապիտան, 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած արցախա-ադրբեջանական կարճատև պատերազմի մասնակից։ Զոհվել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դեմ անհավասար ուժերով մղված մարտում։

Կապիտան Արմենակ Ուրֆանյանը իրեն հատկապես հերոսաբար դրսևորեց Քառօրյա պատերազմի ժամանակ։ 2016 թվականի ապրիլին սկսված Քառօրյա պատերազմի առաջին իսկ օրերից եղել է Արցախի առաջնային գծում։ Ուրֆանյանն իր հրամանատարության ներքո գործող չորրորդ հրաձգային վաշտի անձնակազմի հետ միասին երկարատև մարտ է մղել հանկարծակի հարձակում գործած հակառակորդի հետ։ Անձնակազմին հետ ուղարկելով՝ կապիտան Ուրֆանյանը միայնակ շարունակել է մարտը՝ այդ ընթացքում խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվորներ։ Ի վերջո, ազերիների ձեռքը գերի չընկնելու նպատակով՝ իր մոտ մնացած վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող թշնամու խումբը՝ նրանց պատճառելով զգալի մարդկային կորուստներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ