![]()
Օգոստոսի 26-ին՝ ժամը 20։19-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղի Շահումյան փողոցի տներից մեկում այրվում անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:11-ին, մարվել` 21:35-ին: Շահումյան փողոցի տներից մեկի բակում՝ կիսակառույց շինությունում, այրվել է մոտ 70 հակ անասնակեր։
![]()