Լիբանանահայ երկու բժիշկների ընտանիքներ բնակության են տեղափոխվել Արցախ

Երկու լիբանանահայ բժիշկների ընտանիքներ բնակության են տեղափոխվել Արցախ՝ Շուշի քաղաք: Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
«Արցախը շարունակում է լիբանանահայության կողքին լինել:

Բեյրութի աղետալի պայթյունից հետ Արցախը ոչ միայն հումանիտար օգնություն ուղարկեց Լիբանան, այլև շարունակաբար իրականացնում է հանգանակություն լիբանանահայության կարիքների համար: Համայնքին հատկացվել է 25 մլն ՀՀ դրամ:

Միևնույն ժամանակ Արցախի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ պատրաստակամ են 100-150 հայրենադարձ ընտանիքներ ընդունել»,- հայտնում են գրասենյակից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ