Թորիա գյուղի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել Ախալքալաքում

Այսօր Թորիա գյուղի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել Ախալքալաքի ոստիկանության շենքի դիմաց: Նրանք պահանջում են ազատել կալանավորված երիտասարդներին, որոնց դեմ դատարանն այսօր նախնական կալանքը որպես խափանման միջոց ընտրեց:

Հիշեցնենք, որ  օգոստոսի 23-ին Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի բնակիչների և Գարդաբանիի շրջանից ժամանած ազգությամբ ադրբեջանցիների միջև ծեծկռտուք գործով այսօր ՝ օգոստոսի 26-ին, Ախալքալաքի շրջանային դատարանում տեղի ունեցավ դատական ​​նիստ: 11 քաղաքացու որպես խափանման միջոց սահմանվեց նախնական կալանք 2 ամիս ժամկետով: 11-ից երեքը Թորիա գյուղի բնակիչներ են, ուոնց  մեկուսարան տեղափոխելու դեմ էլ կայացել է այսօրվա բողոքի ակցիան: Մինչ այդ, ակցիայի մասնակիցները սպասում էին դատարանի որոշմանը՝ հավատալով իշխանությունների խոստմանը, թե ձերբակալվածներին ազատ կարձակեն:

«Նինոծմինդայի քաղաքապետը մեզ խոստացավ, որ մեր տղաներին ազատ կարձակեն 48 ժամվա ընթացքում, բայց ինչպես տեսնում եք, նրանց ձերբակալել են… Մենք պահանջում ենք ազատել երիտասարդներին, քանի որ նրանք պաշտպանում էին անչափահասի: Հունձքի ժամանակ խնդիր է առաջացել, մեզ վրա են հարձակվել թուրքերը և ծեծի են ենթարկել անչափահասի»,- JNEWS- ին ասել է Ախալքալաքի շենքի դիմաց հավաքված ցուցարարներից մեկը:

Posted by Gayane Akojyan on Wednesday, 26 August 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ