![]()
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերում սկսվել է նախապես հայտարարված համապետական ծնողական ժողովը: Հարությունյանը պատասխանում է հասարակությանը հուզող հարցերին:
«Մեզ հաջողվեց ապահովել կրթության շարունակականությունը՝ նախորդ ուսումնական տարվա ավարտին: Հիմա գալիս է նոր ուսումնական տարին: Ծնողների գերակշիռ մեծամասնությունը ցանկանում է, որ դպրոցները բացվեն: Մեր ցանկությունն էլ է դա»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ ոչ պաշտոնական հարցման արդյունքում ծնողների շուրջ 80 տոկոսը նշել է, որ երեխաներին պատրաստ է դպրոց ուղարկել:
Այս ամենին զուգահեռ՝ նախարարը կարևորում է նաև հակահամաճարակային կանոնների պահպանումը, որպեսզի դպրոցների բացման գործընթացին նորից փակման գործընթացը չհաջորդի:
Համապետական ծնողական ժողով
Posted by Arayik Harutyunyan on Wednesday, 26 August 2020
![]()