Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պայթյունի վայրում

Այսօր Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել:
Վաղ առավոտից դեպքի վայրում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Քիչ առաջ պայթյունի վայր ժամանեց նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Հիշեցնենք, որ նախարարը ս.թ. 31-ից մեկնելու է արձակուրդ ու, ըստ շրջանառվող լուրերի, արձակուրդից չի վերադառնալու՝ հրաժեշտ տալով պաշտոնին: Պաշտոնանկության լուրի վերաբերյալ, սակայն, չկա որևէ հաստատում:

Նշենք նաև արդեն քանի օր է ապաակտիվացված է նախարարի ֆեյսբուքյան պաշտոնական էջը, իսկ անձնական էջը, ըստ խոսնակի, արդեն 5 ամիս է ինչ չի գործում:

«Այս պահին բուժօգնությանն առնչվող հարցերը տեղում համակարգում է նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը:

Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում հերթապահում է շտապօգնության 3 մեքենա և անհրաժեշտության դեպքում տեղում օգնություն ցույց տալիս քաղաքացիներին»,- տեղեկացրել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ