Ի՞նչ է պատմում ականատեսը՝ շենքի փլուզման մասին

«Առավոտյան 7:14 րոպե ուժեղ պայթյունից արթնացանք, հարվածից ապակիներն են կոտրվել»,- պատմեց Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող շենքի բնակիչ Արշալույս Գեւորգյանը:

Ականատես բնակչի խոսքով՝ պայթյունի պատճառով վնասվածք ստացած բնակիչներ կան, որոնց տեղափոխել են այլ վայր: Փլատակից հանել են 2 հոգու: Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող շենքի պայթյուն է եղել, որի պատճառով 12 մարդ տուժել է:

Մեկ քաղաքացի փլատակների տակ է: Նրա որոնողական աշխատանքները շարունակվում են:

Ռայնիսի փողոցում շենքի փլուզումից տուժած բնակիչները կստանան անհրաժեշտ օգնություն, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետը:

Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել եմ պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։ Մասնագետները կուսումնասիրեն մասնակի փլուզված շենքի սեյսմակայունության եւ դրա հիման վրա՝ հետագայում վերականգնման հարցը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ