Մի քանի ժամում կորոշվի՝ փլուզված շենքի բնակիչներից քանիսը կարող են վերադառնալ բնակարաններ


Քիչ առաջ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը լրագրողների հետ զրույցում կրկին անդրադարձավ Երեւանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունին։ Նա նշեց, որ մի քանի ժամվա մեջ որոշ կկայացվի,  թե բնակիչներից ովքեր կվերադառնան իրենց բնակարաններ, որոշում կկայացվի նաև բնակարաններից զրկված բնակիչների կացության մասով։

Հիշեցնենք, որ Փաշինյանը հրահանգել է, որ տեղի ունեցածից հետո որևէ բնակիչ փողոցում չհայտնվի։
«Հենց հիմա քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը գտնվում է շենքում, նայում են շենքի մյուս հատվածները. հավանաբար մեր նախնական տվյալներով, որ ստացել էինք սեյսմիկից, առաջին, երկրորդ եւ երրորդ մուտքերն ամբողջովին ապահով են. 4-րդ մուտքի հետ կապված կասկածներ կան, որոնք պետք է ստուգվեն»,- ասաց նախարարը։Քիչ առաջ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը լրագրողների հետ զրույցում կրկին անդրադարձավ Երեւանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունին։ Նա նշեց, որ մի քանի ժամվա մեջ որոշում կկայացվի,  թե բնակիչներից ովքեր կվերադառնան իրենց բնակարաններ, որոշում կկայացվի նաև բնակարաններից զրկված բնակիչների կացության մասով։

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։

Դեպքի վայրում են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  և ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 3 քաղաքացու, որոնցից մեկը մահացած է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ