![]()
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․
«Այսօր առավոտյան Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում, նախնական տվյալներով, գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, քառահարկ պանելային շենքը մասնակի փլուզվել է։
ԱԻՆ փրկարարական ծառայությունն այժմ որոնողա-փրկարարական աշխատանքներ է տանում։
Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել եմ պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։ Մասնագետները կուսումնասիրեն մասնակի փլուզված շենքի սեյսմակայունության եւ դրա հիման վրա՝ հետագայում վերականգնման հարցը։ Որոնողական աշխատանքներից եւ հետաքննության ավարտից հետո տարածքը կմաքրվի»։
Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում:
Ռայնիսի փողոցում շենքի փլուզումից տուժած բնակիչները կստանան անհրաժեշտ օգնություն
Ռայնիսի փողոցում շենքի փլուզումից տուժած բնակիչները կստանան անհրաժեշտ օգնությունՔաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել եմ պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։ Մասնագետները կուսումնասիրեն մասնակի փլուզված շենքի սեյսմակայունության եւ դրա հիման վրա՝ հետագայում վերականգնման հարցը։
Posted by Hayk Marutyan on Tuesday, 25 August 2020
![]()