«Մեկ քաղաքացի դեռևս փլատակների տակ է…»․ Ֆելիքս Ցոլակյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ փոխանցեց այսօր առավոտյան Զեյթունում շենքի պայթյունի հետևանքների վերաբերյալ: Նրա խոսքով՝ փլատակների տակ է մնում, նախնական տեղեկություններով, երկրորդ հարկի բնակիչը՝ 56 տարեկան տղամարդ: Դարձյալ նախնական տեղեկություններով՝ տուժածները 3-ն են.

«Երկուսը հիվանդանոցում են, մեկից նորություն դեռևս չկա»:

21 քաղաքացի ինքնուրույն դուրս է եկել փլատակների տակից: Նրանց հոգեբանական աջակացություն է ցուցաբերվել: Շենքի մյուս հատվածի փլուզման վտանգ այս պահին չկա: Այդուհանդերձ, ամբողջ շենքը տարհանված է: Պայթյունի պատճառները դեռևս պարզ չեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ