Ռուսաստանի օդուժը Սիրիայում հարյուրավոր գրոհшյիններ է ոչնչшրել

Ռուսաստանի զինված ուժերը հայտարարել են Սիրիայի կենտրոնական հատվածում հարյուրավոր գրոհայինների ոչնչացման մասին՝ տեղեկացնում է Lenta.ru կայքը:

Արաբական երկրում ՌԴ զինված ուժերի գեներալ-մայոր Վյաչեսլավ Գլադկիխի զոհվելուն ի պատասխան՝ Ռուսաստանի ԶՈՒ օդատիեզերական ավիացիայի հարվածների շնորհիվ չեզոքացվել է 327 գրոհային, ոչնչացվել է 134 թաքստոց, 17 դիտակետ և 7 պահեստ:

Ռուսական կողմի պնդմամբ՝ Սիրիայի կենտրոնական հատվածներում նկատվում է զինված խմբավորումների ակտիվության աճ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ