«Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցում առկա են վտանգավոր ձևակերպումներ․..»․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցին:

«ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը Հ1-ին տված հայտնի հարցազրույցում ակնհայտորեն կասկածի տակ է դնում նաև պարտադիր ժամկետային զինծառայողների՝ անհրաժեշտության դեպքում հակառակորդին հետ մղելու և Հայաստանի ու Արցախի անվտանգությունն ապահովելու հնարավորությունը։ Ուղղակի, թե անուղղակի կերպով սա հնչեցվեց հարցազրույցում։

Այս ամենն ասվեց պայմանագրային և պարտադիր ժամկետային զինծառայության համեմատության համատեքստում։ Թե սա իր մեջ ինչ սպառնալիքներ է պարունակում վստահ եմ, որ տիրապետում են պաշտպանության նախարարությունում, զինված ուժերի գլխավոր շտաբում։

Ճիշտ է՝ վերոնշյալ հարցազրույցում մեծ թվով խնդրահարույց և մեր զինված ուժերի հեղինակության դեմ ուղղված այլ հայտարարություններ ևս հնչեցվեց, սակայն պարտադիր ժամկետային զինծառայության հետ կապված ձևակերպումներն այս պարագայում ամենավտանգավորն էին»:

 

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը Հ1-ին տված հայտնի հարցազրույցում ակնհայտորեն…

Posted by Tigran Abrahamyan on Tuesday, 25 August 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ