![]()
ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետի որոշմամբ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին տրամադրվել է իր հերթական արձակուրդը՝ մինչև սեպտեմբերի 18-ը ներառյալ: Արսեն Թորոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վերջին օրերին Արսեն Թորոսյանը շատ «պասիվ» է, կարելի է ասել՝ որեւէ գործառույթ չի իրականացնում, միայն հինգշաբթի օրը ներկայացել էր կառավարության նիստին:
Հետաքրքիր է, որ անգամ Թորոսյանի անձնական օգտահաշիվներն են ջնջվել սոցիալական ցանցերից:
Մեզ հետ զրույցում առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը հրաժարվեց մեկնաբանել, թե ինչու էջերն այլեւս հասանելի չեն: Նա միայն նշեց, որ նախարարի ֆեյսբուքյան անձնական էջը շուրջ 5 ամիս է՝ փակված է:
Նիկողոսյանը նաեւ չպատասխանեց այն հարցին, թե էջերը փակելն արդյոք կարո՞ղ է կապ ունենալ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի դատական հայցի հետ:
![]()
![]()