Ինդոնեզիայում մահացած 12-ամյա աղջիկը վերակենդանացել է

Ինդոնեզիայում մահացած 12-ամյա աղջնակը վերակենդանացել է, երբ իր ծնողներն արդեն հուղարկավորության արարողությանն են պատրաստվել, հայտնում է Daily Star պորտալը։

Աղբյուրը մանրամասնում է, որ աղջկան հոսպիտալացրել էին քրոնիկ շաքարախտի հետևանքով առաջ եկած բարդությունների պատճառով։ Հիվանդանոցում գտնվելու գիշերն աղջիկը մահացել է, որից հետո ծնողները նրա հուղարկավորությանն են պատրաստվել։

Ականատեսների համաձայն՝ մարմնի լվացման ժամանակ աղջիկը բացել է աչքերը, վերականգնվել է մարմնի ջերմաստիճանը, իսկ սիրտը կրկին սկսել է աշխատել։ Նշվում է, որ չնայած բժիշկների ջանքերին՝ «վերակենդանանալուց» մեկ ժամ անց աղջիկը կրկին մահացել է։

Պորտալը մանրամասնում է, որ դեպքը կարող էր պատահել «Լազարոսի համախտանիշի» հետևանքով, որի ժամանակ սովորաբար սրտի կաթվածից հանկարծամահ եղած հիվանդների արյան շրջանառությունը վերականգնվում է, ինչի արդյունքում վերականգնվում է շնչառությունը և սրտի աշխատանքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ