![]()
Կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը եւ դերասանուհի Արսինե Խանջյանը միացել են լիբաբանահայերին օգնություն ցուցաբերելու համար կազմակերպված դրամահավաքին։ Հայ հայտնի կինոգործիչները 3000 դոլար են նվիրաբերել։ Այս մասին հայտնել է Հայաստան համահայկական հիմնադրամը։
«Միանալով Հիմնադրամի «Անհետաձգելի օգնություն Լիբանանահայերին» դրամահավաք-արշավին՝ նրանք նվիրաբերել են 3,000 ԱՄՆ դոլար: Շնորհակալ ենք վստահության եւ շարունակական աջակցության համար»,- նշված է հիմնադրամի Facebook-յան էջում։
Ի դեպ, ավելի վաղ դրամահավաքին միացել էր նաեւ «System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը՝ նվիրաբերելով 5000 ԱՄՆ դոլար։
![]()