![]()
MediaNews-ի տեղեկություններով այսօր երեկոյան 21:30-ի սահմաններում 2 քաղաքացի ցանկացել են նետվել Հաղթանակ կամրջից: Դեպքի մասին իմանալուց հետո արագ դեպքի վայր է ժամանել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների Հաղթանակ կամրջից նետվելու փորձ անող քաղաքացիները նման քայլի են գնացել ֆինանսական խնդիրների պատճառով:
Դեպքի վայրում քաղաքացիները նկատել են նաև Հայկ Ստեփանյանին:
![]()
Բարեբախտաբար ամեն բան բարեհաջող է ավարտվել:
Մոտ 15 րոպե տևած խոսակցություններից հետո ԱԺ փոխխոսնակին և հավաքվածներին հաջողվել է կանխել 2 քաղաքացիների կամրջից ցած նետվելու փորձը:
Մանրամասերը՝ ստորև ներկայացված տեսանյութում:
![]()