«Ձյունիկ սառնարանի» շենքը անակնկալ փլուզվել է փոքր-ինչ ուշացումով

Այսօր հերթական անգամ պայթեցում է իրականացվել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում:

Շենքի տեղում նախատեսվում է կառուցել 17-հարկանի բազմաֆունկցիոնալ շենք։ Մինչ այդ, երեք անգամ իրականացված պայթեցման փորձերը հաջող չէին եղել. դրանց հետևանքով շինության միայն արտաքին մի հատված էր փլուզվել: Այսօրվա պայթյունից հետո ևս շենքը կանգուն է մնացել:

Շինության մեծ մասը, սակայն, պայթյունից որոշ ժամանակ անց հանկարծակի փլուզվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ