![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ Արցախի Անվտանգության խորհրդի նախագահ Սամվել Բաբայանի արած հայտարարություններին: Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
Երեկ Ազատության Ռադիոկայանին տված հարցազրուցի ժամանակ Արցախի Անվտանգության խորհրդի նախագահ Բաբայան Սամվելը հաստատել է օրեր առաջ Ապրիլյան պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հնչեցրած հայտարարությունները:
- * Ապրիլյանին տվել ենք 21 դիրք, որոնք մինչև հիմա գտնվում են հակառակորդի հսկողության տակ:
- * Կորցրած դիրքերից նույն Լալա Թեփեն ամբողջ Ջաբրայիլի տարածքը հսկում է, միակ բարձունքն է, որտեղից ամբողջ տարածքը կարում ես պարզ տեսնել և խոցել բոլոր հնարավոր և անհնարինը:
- * Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի բարձունքը ժամանակին ազատաագրելիս մոտ 600-700 զոհ ենք տվել։
- * Բոլոր դիրքերն էլ կարևոր են եղել, այդ բարձունքներից մենք հսկում էինք տարածքները, մինչև Նաֆթալան հսկվում էր այդ տարածքը, և ամբողջը խոցելի էր մեզ համար: Հիմա ճիշտ հակառակը` հակառակորդը կարող է գրաված բարձունքներից խոցել և՛ Թալիշ գյուղը, և՛ Մատաղիսը, և՛ ինչու ոչ Մարտակերտը։
- * Մեր հետախուզությունը տեղյակ է եղել նախապատրաստվող դիվերսիա մասին, սակայն համար 1 հրամանի անցնելու փոխարեն օրեր շարունակ միջոցներ չեն ձեռնարկվել։
- * Կառավարման կենտրոն չի եղել, մարդիկ չեն կարողացել որոշում կայացնեն։Բաբայան Սամվելը փաստացի ընդգծում է, որ հենց ուշացած հրամանն է եղել տարածքների կորստի, իսկ հետո արդեն այդ կորցրած տարածքները նաև չազատագրելու պատճառը:Ու այսքանից հետո դեռ ոմանք համարձակվում են բարձրաձայնել, որ կորցրած տարածքները ռազմավարական ու մարտավարական նշանակություն չունեին:Ու այսքանից հետո դեռ ոմանք համարձակվում են բարձրաձայնել, որ Ապրիլյանը հաղթել ենք…
Փաստացի կորցրել ենք 21 ռազմավարական ու մարտավարական նշանակություն ունեցող դիրք։ Դիրքեր, որոնց ազատագրման համար ժամանակին հարյուրավոր զոհեր ենք տվել։
Եթե սա էր հաղթանակը, ապա դժվար է պատկերացնել, թե ինչ կլիներ Արցախի ու Հայաստանի հետ նմանօրինակ մի քանի հաղթանակներից հետո։
Ապրիլյան պատերազմը հաղթել է սահմանը իր կյանքի գնով պահող զինվորը, իսկ հայկական 2 պետությունները՝ ապիկար իշխանություների պատճառով պարտվել են:
Սա փաստ է, որի հետ ուզենք-չուզենք հաշվի ենք նստելու։
![]()