![]()
Նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարությամբ է հանդես եկել․
Օգոստոսի 26-ին, ժամը 20:00-ին համապետական ԾՆՈՂԱԿԱՆ ժողով է:
Կհնչեն հուզող հարցերի պատասխաններ՝ ֆեյսբուքի իմ այս էջի ուղիղ եթերում:
Չվախենաք խավարից եկող աղմուկից և ապատեղեկատվությունից, ամենամութ ժամը լուսաբացից առաջ է ։
Հավելենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռավար աշխատանքային քննարկում կրթության ոլորտում համագործակցային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել «COVID-19-ի պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատանքի կազմակերպման ուղեցույցի» վերաբերյալ և քննարկվել են դպրոցների վերաբացման հետ կապված առկա կարիքների գնահատմանը և ռեսուրսների համադրմանն առնչվող հարցեր։
![]()