![]()
«Գրել էի, այն մասին, որ «Աստղիկ» ԲԿ-ում վերարտադրողական բժշկության հայ-իսրայելական բաժանմունքում սերմնավորման(ինսեմինացիա) և արտամարմնային բեղմնավորման համար որոշ դեպքերում կիրառվում է Իսրայելից ներմուծված հրեաներին պատկանող սերմը (սպերման),- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին այսօր ասում է «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ, բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը և հավելում, -հիմա ես կհրապարակեմ մի տեղեկատվություն, որի մասին մինչ այս պահը լռում էի։
Կարո՞ղ եք պատկերացնել, որ այն հայ տղամարդիկ, ովքեր գնում ու սերմ են հանձնում սերմնահեղուկի բանկերում, որոշ լաբորատորիաներ, որոնց անուններն ինձ հայտնի են, այդ սերմն ուղարկում են Իսրայել, որտեղ հայկական գենետիկ մատերիալի վրա կենսաբանական զենք է ստեղծվում, որն այնուհետև բավականին կլորիկ գումարով վաճառվում է Ադրբեջանին»։
Մարինա Խաչատրյանը խիստ վտանգավոր այս երևույթի վրա է հրավիրում Ազգային անվտանգության ծառայության ուշադրությունը.«Ստացվում է, որ մի կողմից հայ կանանց են ջհուդացնում, մյուս կողմից հայկական գենը վաճառում են մեր թշնամուն՝ Ադրբեջանին, որի հիման վրա Ադրբեջանը կենսաբանական զենք է ստանում և կիրառում մեզ ոչնչացնելու նպատակով։ Եթե Ազգային անվտանգության ծառայությունը պատշաճ կերպով կատարեր իր գործառույթները, գուցե նույնիսկ կարիք չլիներ, որ այս հարցերը բարձրաձայնվեին և դառնային հանրության քննարկման թեման։ Հետևաբար, ես չգիտեմ, թե ո՞ւր է նայում այդ կառույցը։ Այսպես` շարունակվելու դեպքում մենք կկորցնենք մեր երկիրը և թուրքերը կհասնեն իրենց վաղեմի երազանքին, թողնելով մի հայ՝ այն էլ թանգարանում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում մտահոգություն է հայտնում «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ, բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Մարինե Խաչատրյանն այսօր ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որտեղ մի շարք հարցեր էր ուղղել «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանին, անդրադառնալով «Աստղիկ» ԲԿ-ի կայքում առկա տեղեկատվությանը առ այն, որ այդ կենտրոնի վերարտադրողական բժշկության հայ-իսրայելական բաժանմունքը ղեկավարում է Իսրայելի առաջատար կլինիկաներից մեկի՝ ազգությամբ հրեա, պրոֆեսորը: Վերջինս նշել էր, որ ըստ «Աստղիկ» ԲԿ-ի կայքում առկա տեղեկատվության այդ կենտրոնի վերարտադրողական բժշկության հայ-իսրայելական բաժանմունքը ղեկավարում է Իսրայելի առաջատար կլինիկաներից մեկի՝ Շեբայի պրոֆեսոր Ռաուլ Օրվիետոն։ Ըստ նույն աղբյուրի
«Աստղիկ» ԲԿ-ի վերարտադրողական բժշկության հայ-իսրայելական բաժանմունքում սերմնավորման (ինսեմինացիա) և արտամարմնային բեղմնավորման համար որոշ դեպքերում կիրառվում է Իսրայելից ներմուծված հրեաներին պատկանող սերմը (սպերման)։
![]()