![]()
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը որոշում է կայացրել Բուքինգեմյան պալատի փոխարեն իր նստավայրը դարձնել Վինձորյան պալատը:
Պատճառը կորոնավիրուսի համաճարակն է: 94 ամյա թագուհին , չվարակվելու համար, պետք է ինքնամեկուսանա: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Մեծ Բրիտանիայի թագուհին սովորաբար ամառային արձակուրդներն անցկացնում էր շոտլանդական Բալմորալ ամրոցում: Ըստ պարբերականի, այս անգամ թագուհին նոր թաքստոց է գտել Վինձորում:
Նրա ինքնամեկուսացումը, գահակալության 68 տարիների ընթացքում, կլինի Բուքինգեմյան պալատից բացակայության ամենաերկար ժամանակահատվածը:
![]()