![]()
17-ամյա Դավիթ Ամիրշատյանը բնակվում է Էջմիածնում, սովորում է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում։
Նա մի օր հայտնել էր իր մանկության երազանքի՝ հրշեջ-փրկարարների առօրյային ծանոթանալու մասին։ Ընկերներից մեկն այս պատմությունը նամակի էր վերածել ու հասցեագրել Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին։
Նախարարի հանձնարարությամբ Դավիթի համար Երևանի փրկարարական վարչության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատ շրջայց է կազմակերպվել:
![]()