Փրկարարաները վերսկսել են Դաստակերտի 34-ամյա բնակչուհու որոնողական աշխատաքները

ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ 5 փրկարար ծառայող, այսօր ժամը 10։00-ին վերսկսել են 34-ամյա քաղաքացու որոնողական աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև ոստիկանության Սիսիանի բաժնի 10 աշխատակիցներ։

Օգոստոսի 23-ին, ժամը 17։52-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ օգոստոսի 22-ին ժամը 14:00-ից Դաստակերտ քաղաքի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչ Մարինե Մ.-ն (ծնված՝ 1986 թ.) դուրս է եկել տնից և չի վերադարձել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ