![]()
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Հաղթանակի պողոտայում բազմահազարանոց ցույցի մասնակիցներն առնետների պես ցրվել են։ Ուղղաթիռից Լուկաշենկոյի մեկնաբանությամբ տեսանյութը հրապարակվել է БЕЛТА գործակալության Telegram-ի ալիքում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ինքնաձիգը ձեռքին դուրս է եկել ուղղաթիռից, որը վայրէջք է կատարել Մինսկի Անկախության պալատի մոտ՝ նախագահի աշխատանքային նստավայրում@
Լուկաշենկոն ինքնաձիգով դուրս էր եկել Մինսկում իր նստավայրը շրջապատած ուժայինների մոտ և շնորհակալություն հայտնել նրանց։
Տեսանյութը ստորև․․․
![]()