![]()
Հրապարակվել է Լուկաշենկոյի՝ ուղղաթիռում գտնվելու ընթացքից տեսանյութ, որտեղ նա օդաչուին խնդրում է ավելի մոտ թռչել պողոտային: Պատուհանից երևում է ցուցարարների շարասյունը:
Այնուհետև Լուկաշենկոն, դառնալով որդուն՝ Կոլյային, ասում է․
«Տես՝ ինչպես ցրվեցին առնետները: Նրանք իմացան, որ դու գալիս ես»:
Հիշեցնենք, որ այսօր Մինսկում տեղի են ունեցել բազմահազարանոց բողոքի ակցիաներ։ Մասնակիցները պահանջել են նոր նախագահական ընտրություններ, անցած ընտրություններում ձայների վերահաշվարկ։
Ինչ-որ պահի ընդդիմությունը մոտեցել է նախագահական նստավայրին, բայց անվտանգության ուժերն ու հատուկ սարքավորումները արգելափակել են նրանց ճանապարհը:
![]()