Ատլանտյան օվկիանոսը «խեղդվում» է պլաստիկե աղբից

Բրիտանացի օվկիանոսագետները հաշվել են,  որ 12-21 մլն տոննա պլաստիկե աղբ է լողում Ատլանտյան օվկիանոսի վերին շերտում: Այս մասին հայտնել են գիտնակաները Nature Communications ամսագրում:

Գիտնականների կարծիքով՝ դա 10 անգամ ավելի շատ է, քան նախորդ հետազոտությունների ժամանակ հաշվածը: Հետազոտությունները պարզել են, որ օվկիանոսում 3 տեսակի պլաստիկե աղբ կա՝  պոլիէթիլեն, պոլիպրոպիլեն, պոլիստիրոլ:

Մասնագետներն ավելի վաղ համոզված էին, թե 1950 թվականից մինչև 2015 թվականը օվկիանոսում կար 17 մլն տոննա աղբ, այժմ արդեն պարզ է, որ այդ քանակը հասնում է մինչև 21 մլն տոննայի:

Ընդհանուր առմամբ օվկիանոսում «լողում է» 200 մլն տոննա պլաստիկե աղբ: Այն հայտնվում է ոչ միայն աղբ թափելու, այլև սինթետիկ հագուստը լվանալու հետևանքով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ