Սմարթֆոնները կարող են «ճանաչել» հարբածին

ժամանակակից  սմարթֆոնները վերլուծելով քայլվածքը կարող են ցույց տալ՝ արդյո՞ք տերը հարբած է, թե սթափ: Դա ապացուցել են Սթենֆորդի համալսարանի գիտնականները:

Փորձարկման համար գիտնական Բրայան Սուֆֆոլետտոն ընտրել է 21-43 տարեկան 22 կամավորի, հյուրասիրել նրանց օղիով կոկտեյլ, որից հետո նրանց գոտկատեղին ամրացրել է սմարթֆոնն ու խնդրել որպեսի կամավորները մեկ ժամվա ընթացքում 10 անգամ հետ ու առաջ քայլեն, քանի դեռ ալկոհոլի քանակը չի նվազել մինչև ԱՄՆ-ում մեքենա վարելու համար թույլատրելի սահմանը: Սմարթֆոնը ֆիքսել է մարմնի բոլոր շարժումները:

90 տոկոս ճշգրտությամբ գիտնականները պարզել են, որ սմարթֆոնը ֆիքսում է  քայլվածքի բոլոր փոփոխությունները: Գիտնականները համոզված են, որ սմաթֆոնները կարող են մեծ օգուտ տալ ալկոհոլի չարաշահմամբ պայմանավորված որոշակի ֆունկցիոնալ խանգարումները հայտնաբերելու գործում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ