Լոնդոնի Թաուերյան կամուրջը բացվելիս կոտրվել է․ BBC

Լոնդոնի Tower Bridge-ը՝ Թաուերյան կամուրջը, բացվելիս կոտրվել է։

Պատճառը  մեխանիկական անսարքությունն է։ Մեքենաների և հետիոտների շարժը որոշ ժամանակով կասեցվել է, հայտնում է BBC֊ն։

Տեղական ժամանակով 17:00-ից հետո Լոնդոնի ոստիկանությունը հաղորդել է աշտարակի կամրջի անսարքության մասին:

«Tower Bridge-ը ներկայումս փակ է հետիոտների և տրանսպորտային միջոցների համար մեխանիկական անսարքության պատճառով: Մեխանիկներն այժմ քրտնաջան աշխատում են կամրջի շահագործման հետ խնդիրը շտկելու համար», — Թվիթերի իր էջում ասել է ոստիկանության խոսնակը:
Ավելի ուշ կամուրջը բացվել է միայն հետիոտնի համար։

Այժմ այն վերանորոգված է և ​կրկին բաց է։ Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ կամրջի վրա երթևեկությունը դադարեցվել է ավելի քան մեկ ժամով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ