Ալեքսանդր Քեմուրջյանը Լուսնի վրա առաջինը վայրէջք կատարած լուսնագնաց ռոբոտի և Մարսի վրա առաջին անգամ վայրէջք կատարած մեքենայի հեղինակն է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը գրում է .

«- Ալեքսանդր Քեմուրջյանը Լուսնի վրա առաջինը վայրէջք կատարած լուսնագնաց ռոբոտի(1970թ․, կից նկարում), ինչպես նաև Մարսի վրա 1971 թ․ առաջին անգամ վայրէջք կատարած մեքենայի հեղինակն է:

– 2021 թվականին աշխարհը նշելու է Քեմուրջյանի 100 ամյակը։
– 2021 թվականին մարդկությունը կնշի Մարսի վրա վայրէջք կատարած առաջին ռոբոտի 50 ամյակը, որըն ընդամենը 20 վայրկյանի կյանք ունեցավ մոլորակի մակերեսին՝ հասցնելով ուղարկել ընդամենը մեկ նկար, այն կործանվեց ուժեղ փոթորկի պատճառով:

– 2021 թվականին տիեզերքի մասին աշխարհահռչակ Starmus փառատոնը կհյուրընկալվի Հայաստանում։
– 2020թ․ ԲՏԱ նախարարությունը հանդես եկավ տիեզերական գործունեության մասին օրենսդրական փաթեթով՝ կարգավորելով ոլորտը և հարկային արտոնություն սահմանելով տիեզերքի ոլորտում ինժեներական գործունեության համար։

– 2020թ․ միանգամից 3 նոր արշավախմբեր ուղարկվեցին Մարս՝ ԱՄԷ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի կողմից։
– 2021 թվականը խոստանում է տիեզերքի մասին լինել։»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ