ԱՀԿ-ն սահմանել է դիմակ կրելու նվազագույն տարիքը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ մանկական հիմնադրամը դիմակ կրելու տարիքի վերաբերյալ առաջարկություններ են արել։ Այս մասին հայտնում են ԱՀԿ-ի կայքում:

Նշվում է, որ կազմակերպությունների կարծիքով, որպես կորոնավիրուսային համաճարակից պաշտպանության միջոց, կարիք չկա, որ 5 տարեկանից ցածր երեխաները դիմակ կրեն։

«Դա բխում է երեխայի անվտանգությունից և ընդհանուր շահերից, ինչպես նաև նվազագույն օգնությամբ դիմակի պատշաճ օգտագործման կարողությունից»,- նշվում է ուղեցույցում:

Կազմակերպությունները խորհուրդ են տալիս նաև հաշվի առնել մի քանի գործոն, եթե երեխան 6-ից 11 տարեկան է:

Այսպիսով, խոսքը դիմակի անվտանգ ու ճիշտ օգտագործման երեխայի ունակության և վիրուսի տարածման մակարդակի մասին է այն տարածաշրջանում, որտեղ ապրում է: Բացի դրանից, ԱՀԿ-ն կարևորում է մեծահասակների պատշաճ հսկողությունը և պաշտպանիչ միջոցներ կրելու հնարավոր ազդեցությունը երեխայի ուսման և հոգեբանական զարգացման վրա, ինչպես նաև դիմակների հասանելիության, դրանք պարբերաբար փոխելու, և լվանալու հնարավորության վրա:

ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորհուրդ են տալիս դիմակ կրել 12-ից բարձր տարիքի երեխաներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ