![]()
Այսօր ժամը 15:25-ին Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Արցախ թաղամասում տնակ է այրվում: Դեպքի վայր են մեկնել Գյումրի հրշեջ փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է թաղամասի 121/218 տնակը:
Մոտ մեկ ժամ ընթացող հրդեհաշիջման բարդ աշխատանքներից հետո հրշեջներին հաջողվել է կրակը մեկուսացնել: Այս պահին ընթանում է մարման գործընթացը:
Գյումրիի ճգնաժամային կառավարման կենտրոնից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ 27 քմ ընդհանուր տարածքով բնակելի տնակից այրվել է մոտ 20 քմ-ը, իսկ կից գտնվող 30 քմ խորդանոցից այրվել է 10 քմ տարածք: Տուժածներ չկան:
![]()