«Լավ, սա անելու բա՞ն էր…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է համացանցում քիչ առաջ հայտնված վարչապետի ընտանիքի նոր լուսանկարով և կատարել է հետևյալ գրառումը.

Սա անելու բա՞ն էր…

Ավելի քան 2 տարի է իշխանության ղեկավար է, էլի չսովորեց… Բա սա երկրի ղեկավարի սեղա՞ն է…

Բա խորովածը, բուդը, գոճին, քյաբաբը, ձուկը, խորոված կոկորդիլոսը, ձկնկիթը, կրիայի տապակած լյարդը, օձի շոգեխաշած տոտիկները, Գալապագոսյան կղզիներից բերած կրիայի թերխաշ ձվերը, Բադեն-բադենից հատուկ չվերթով ներմուծված ծխեցված երշիկը, Մադագասկարի իշամեղուներից թարմ կթած մեղրը… չեղավ չէ՞…

Էս դատարկ սեղանով նստել եք, որ ի՞նչ անեք… ախր հայ-ռուսական հարաբերություններն եք չէ փչացնում…

Հիմա Կրեմլում էս լուսանկարը տեսնեն ի՞նչ կասեն… ու դրանից մեր հայ-ռուսական հարաբերությունները փչանալու են, տուժել ենք բոլորս…

ՀԳ. Աչքերը ուռած սմայլիկի պես ապշած ոմանց համար շեշտեմ, որ գրառումս կատակ էր… ))

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ