![]()
Վրաստանում մեկուկես ամսական նորածնի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Տեղեկությունն այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են Վախտանգ Բոճորիշվիլու անվան կլինիկայում: Այս մասին հաղորդում է 1tv.ge-ն։
Նրանց փոխանցմամբ` կորոնավիրուս է ախտորոշվել ծնողների և նրանց երկու երեխաների մոտ, որոնցից մեկը մեկուկես ամսական է:
Ինչպես հայտարարում են կլինիկայում, մայրը և նորածինն ունեն թույլ արտահայտված ախտանշաններ, իսկ հայրը և մյուս երեխան իրենց լավ են զգում:
Հիշեցնենք որ` Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1396 դեպք:
Ապաքինվել է 4 մարդ և նրանց թիվը կազմում է 1132:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 6903 մարդ:
![]()