«Նախատեսում ենք լուծել Ստեփանակերտի՝ վթարային վիճակում գտնվող շենքերի և բարեկարգման ենթակա փողոցների խնդիրները…»․ Ա․ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացվում է նրա շրջայցը Ստեփանակերտում: Նշել է, որ Ստեփանակերտի զարգացումը իրենց հիմնական առաջնահերթություններից է:

«Մայրաքաղաքի մի քանի թաղամասերում բնակիչների հետ հանդիպումներս առկա խնդիրներին տեղում ծանոթանալու և համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակն ունեին: Առաջիկա տարիներին նախատեսում ենք ամբողջությամբ լուծել Ստեփանակերտի՝ վթարային վիճակում գտնվող շենքերի և բարեկարգման ենթակա փողոցների խնդիրները: Աշխատանքները լայն թափով սկսված են:

Քաղաքամայր Ստեփանակերտի զարգացումը, նրա ներկայանալի տեսքի ու գրավչության ապահովումը մեր հիմնական առաջնահերթություններից է, որին պետք է հասնենք միասնաբար՝ մեր սրտացավ ու նվիրված աշխատանքով»,-մանրամասնել է ԱՀ նախագահը:

Ստեփանակերտի զարգացումը մեր հիմնական առաջնահերթություններից է

Հարգելի՛ հայրենակիցներՄայրաքաղաքի մի քանի թաղամասերում բնակիչների հետ հանդիպումներս առկա խնդիրներին տեղում ծանոթանալու և համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակն ունեին: Առաջիկա տարիներին նախատեսում ենք ամբողջությամբ լուծել Ստեփանակերտի՝ վթարային վիճակում գտնվող շենքերի և բարեկարգման ենթակա փողոցների խնդիրները: Աշխատանքները լայն թափով սկսված են:Քաղաքամայր Ստեփանակերտի զարգացումը, նրա ներկայանալի տեսքի ու գրավչության ապահովումը մեր հիմնական առաջնահերթություններից է, որին պետք է հասնենք միասնաբար՝ մեր սրտացավ ու նվիրված աշխատանքով:

Posted by Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan on Saturday, 22 August 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ