Նավալնին Գերմանիայից Օմսկ ժամանած ինքնաթիռով տեղափոխվել է Բեռլին

երմանիայից Օմսկ ժամանած հատուկ օդանավն առավոտյան մեկնել է Բեռլին՝ ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին տեղափոխելով գերմանական կլինիկաներից մեկը: Այդ մասին հայտնել է Նավալնիի մամուլի խոսնակ Կիրա Յարմիշը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օմսկի բժիշկները թույլ են տվել, որ բլոգեր Ալեքսեյ Նավալնուն գերմանացի բժիշկները տեղափոխեն Բեռլին` բուժման նպատակով:

«Ալեքսեյին տեղափոխող օդանավը մեկնել է Բեռլին: Մեծ շնորհակալություն բոլորին իրենց աջակցության համար: Ալեքսեյի կյանքի և առողջության համար պայքարը նոր է սկսվում, և դեռ անցնելու շատ բան կա, բայց այժմ գոնե առաջին քայլն արվել է», — գրել է Յարմիշը Twitter-ում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ