«Հուլիսի տվյալներով՝ աշխատավարձ ստացող աշխատատեղերի քանակը Հայաստանում կազմել է 613.000․..». վարչապետ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․

«2020 թվականի հուլիս ամսվա տվյալներով՝ աշխատավարձ ստացող աշխատատեղերի քանակը Հայաստանում կազմել է 613 հազար, նախորդ ամսվա 610 հազար 300-ի փոխարեն:

Նույն ցուցանիշը 2019 թվականի հուլիսին եղել է շուրջ 607 հազար։

Այսպիսով՝ առողջապահական և տնտեսական կարիքների բալանսավորման քաղաքականությունը տալիս է կոնկրետ արդյունք»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ