Ուսումնական տարվա սկզբին այգին ուսանողներին կդիմավորի նոր կերպարանքով

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ուսանողական այգու տարածքն արդեն ոռոգվում է:

Տերյան 74 հասցեում 13 տարի ոռոգման ջուր չկար: Ջրագիծը գրեթե քայքայված էր:Մի քանի շաբաթ առաջ էստեղ անջրդի անխնամ վիճակ էր:

Այժմ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները ջրագիծն են փորձարկում: Մասնագետները շարունակում են աշխատել և խոստանում են, որ սեպտեմբերից՝ ուսումնական տարվա սկզբին, այգու 4000 քմ տարածքն ամբողջությամբ կոռոգվի:

Ուսումնական տարվա սկզբին այգին ուսանողներին կդիմավորի նոր կերպարանքով:

Ի դեպ, «Կանաչապատման» հնաբնակները պատմում են, որ այգու ոռոգման սնուցող խողովակը կտրել էին Ազգային գրադարանին հարող՝ ոչ անհայտ «ախռանայի պետի» սրճարանի կառուցման ժամանակ, որովհետեւ խանգարում էր»:

Կենտրոն վարչական շրջան Ուսանողական այգու տարածքն արդեն ոռոգվում է:Տերյան 74 հասցեում 13 տարի ոռոգման ջուր չկար:…

Posted by Hakob Karapetyan on Friday, 21 August 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ