ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 139 նոր դեպք, 214 առողջացում, 8 մահ

Օգոստոսի 22-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42616 դեպք, որոնցից 35907-ն` առողջացած, 850-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ 8-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5605 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 193693 թեստավորում:

Նախորդ օրը կատարվել է 1494 թեստավորում, որից 1355-ը՝ բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 139 նոր դեպք և 214 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 62 (կին), 64 (կին), 59 (կին), 87 (տղամարդ), 92 (տղամարդ), 90 (կին), 62 (տղամարդ) և 60 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 254 է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ