Բրազիլիայի նախագահը գաճաճ տղամարդուն շփոթել է երեխայի հետ և նստեցրել ուսերին

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն գաճաճ տղամարդուն շփոթել է երեխայի հետ, գրկել նրան և նստեցրել ուսերին։ Այս մասին հայտնում է Explica-ն։

Դեպքը տեղի է ունեցել դեռևս օգոստոսի 17-ին՝ երկրի հյուսիս-արևելքում էլեկտրակայանի բացման արարողության ժամանակ։ Երբ լրագրողները նախագահին ասել են, որ գրկի  «երեխան» մեծահասակ տղամարդ է, Բոլսոնարուն նրան անմիջապես իջեցրել է։

Համացանցում հայտնված կադրերից երևում է, որ տղամարդը տեղի ունեցածից անհարմարավետության զգացում չի ունեցել, հակառակը՝ իր աջակցությունն է հայտնել նախագահին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ