Համացանցում հայտնվել են Սիրիայում զոհվшծ ռուս գեներալ-մայորի սպшնությшն կադրերը


Սիրիայում գեներալ-մայորի կոչումով ռուս ռազմական խորհրդական Վյաչեսլավ Գլադկիխի սպшնությшն կադրերը հայտնվել են համացանցում․ դեպքի վայրից համապատասխան տեսանյութը հրապարակվել է Вестник Дамаска տելեգրամյան ալիքում։

Տեսանյութի կադրերում ռազմական տեխնիկայի շարասյուն է երևում, որի երկայնքով ռուսերենով զրուցող մարդկանց խումբ է անցնում։ Վայրկյաններ անց զինվորականների՝ մեքենաներից մեկի կողքով անցնելու պահին գործարկվում է ինքնшշեն պшյթուցիկ սшրքը։

Նշվում է, որ զոհված ռուս զինվորականը Պալմիրի ազատագրմանն է մասնակցել։ Մահվան պահին նա Դեյր էլ Զորում սիրիացիներին օգնող զինվորական խորհրդականների խմբի ավագի պարտականություններն է կատարել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, պատահարից հետո գեներալ-մայորին անմիջապես տարհանել են դեպքի վայրից և բուժօգնություն ցույց տվել, սակայն նրան փրկել չի հաջողվել: Վերջինս հետմшհու ներկայացվել է պետական պարգևի: ՊՆ-ն խոստացել է զոհվшծ գեներալի ընտանիքին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ