![]()
Վլադիմիր Գասպարյանը ձեռքի 3 կոտրվածքով տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ, այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտնել է Ոստիկնությա նախկին աշխատակիցը, ով առավել քան հայտնի է Դոգ մականունով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փաստաբան Տիգրան Աթանեսյանը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անունից հայց է ներկայացնելու դատարան՝ կապված «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների գործողությունների հետ։
«ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից պատրաստվում եմ հայց ներկայացնել դատարան, կապված օտարերկրյա գործակալական ցանցի հիմնասյուն հանդիսացող Ազատություն ռադիոկայանի աշխատակիցների գործողությունների հետ:
ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքները՝ բնակարանի անձեռնմխելիության, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքները, պետք է պաշտպանված լինեն բոլորից, այդ թվում ապազգային, անհայրենիք ուժերի ոտնձգություններից», — այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Աթանեսյանը։
Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում։
HATUK TOXARKUM 22.08.20
Posted by Vaga Ghukasov on Friday, 21 August 2020
![]()