![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր լուսանկարով և կատարել է հետևյալ գրառումը.
Կոպիտ եմ ասելու, բայց կարծում եմ որ վաղուց արդեն ժամանակն է, որպեսզի հրաժարվենք ժողովրդի լեզվով ասած «Գնա մեռի, արի սիրեմ» կարգախոսով առաջնորդվելուց:
Այո, վաղուց արդեն ժամանակն է, որպեսզի հայրենանվեր գործերը գնահատվեն ըստ արժանվույն:
Վաղուց արդեն ժամանակն է, որպեսզի մեր կողքին լինեն կենդանի լեգենդներ, որոնց տեսնելով շատերը կոգևշնչվեն և ինչու ոչ, նաև կփորձեն ընդօրինակել վերջիններիս:
Իսկ հայրենանվեր գործերի ու գործած սխրանքերի համար պարգևատրվածներն ու ըստ արժանվույն մարտական բարձր կոչումների արժանացած մեր հերոսներն էլ ավելի կոգևշնչվեն, որովհետև նույն հայրենիքն ու պետությունը գնահատում է վերջիններիս:
Այո, ժամանակն է կենդանի լեգենդներ ունենալու, նրանց ընդօրինակելու, նրանցով ոգևշնչվելու ու հպարտանալու։
![]()
![]()