![]()
Պոլիտեխնիկակական համալսարանի ուսանողների #SFI թիմը (#ANEL) Համաշխարհային University Startup World Cup 2020-ի «Խելացի քաղաք» անվանակարգում ճանաչվել է եզրափակիչ փուլ անցած լավագույն 8 հաղթող ստատափներից մեկը՝ ի թիվս ԱՄՆ-ի, Նիդերլանդների, Եգիպտոսի, Դանիայի, Շվեդիայի, Կանադայի, Տանզանիայի համալսարանների ներկայացուցիչների։ Այս մասին գրել է Հակոբ Արշակյանը
«Սա հնարավորություն է` ճանաչվելու աշխարհի լավագույն համալսարանական նորաստեղծ ընկերություն:
Հաջողություն եմ մաղթում մեր երիտասարդներին եզրափակչի ընթացքում, որն անց է կացվելու առցանց հոկտեբերի 17-20-ը։
SFI թիմը տարեսկզբին արժանացել է նաև ՀՀ ԲՏԱ նախարարության՝ Գաղափարից բիզնես ծրագրի 2.5 մլն դրամ դրամաշնորհի՝ իրենց գաղափարի իրագործման համար»,- տեղեկացրել է Արշակյանը։
![]()