Ռուբեն Սանամյան. պինդ կեցվածքով՝ «Անվախ» դիրքի պես. Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որը պատմում է կապիտան Ռուբեն Սանամյանի կատարած սխրագործության մասին:

Հիշեցնենք՝ Հանրապետության նախագահի 2020 թվականի օգոստոսի 18-ի ՆՀ-189-Ա հրամանագրով վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչման:

Կապիտան Սանամյանը կազմակերպել է «Անվախ» մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի բազմակի գրոհների կասեցումը՝ նրա կենդանի ուժին, սպառազինությանն ու ռազմական տեխնիկային հասցնելով զգալի կորուստներ:

Նա դիրքի անձնակազմի հետ համատեղ ջանքերով անառիկ է պահել «Անվախ» մարտական դիրքը:

ՌՈՒԲԵՆ ՍԱՆԱՄՅԱՆ. պինդ կեցվածքով՝ «Անվախ» դիրքի պես։

Posted by Shushan Stepanyan on Friday, 21 August 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ