Փոքր Վեդիում ՝ մեծ կրքեր ․ «Բաբնիկ» տնօրեն չեն ուզում, Գյուղապետն էլ խոսում է քաղաքական ենթատեքստի մասին

«Հրապարակը» Փոքր Վեդու այս խնդիրների մասին զրուցեց նաև համայնքի ղեկավար Նորիկ Մարտիրոսյանի հետ։

-Պարոն Մարտիրոսյան, ողջ գյուղը երեկ զանգել է Նաիրա Զոհրաբյանին և ասել է, որ, կներեք, արվեստի դպրոցի նոր տնօրենը «բաբնիկ է»։

-Ուրեմն սխալ ինֆորմացիա են ներկայացրել։ Ով որ նման բան է ասել, պետք է դրա համար պատասխան տա: Կարողանո՞ւմ են ապացուցել, որ էդպես ա ինքը։ Ինքը նախկինում մաթեմատիկայի ուսուցիչ է աշխատել և անցած թե նախանցած տարի մեր տնօրենի խնդրանքով եկել է, մեր համայնքում է մաթեմատիկայի ուսուցիչ աշխատել։ Նախ կարող են տնօրեններից հարցնել նման հարցի վերաբերյալ։ Դա աբսուրդ ա, չի կարելի։ Եթե իրենք մտածում են․․․․ ուրեմն՝ արվեստի դպրոցում ընդամենը 18 աշխատող է, իսկ հանրակրթական դպրոցում՝ հիսունքանի, մոտ 370-ն էլ աշակերտ են, ինչի՞ դրա մասին չեն մտածում, եկել են․․․ արվեստի դպրոցի նախկին տնօրենն էլ այնտեղ մանկավարժ է աշխատում։ Չի կարելի զրպարտել։

-Իհարկե, ծիծաղելի են գյուղի տղամարդկանց փաստարկները, բայց ոնց որ թե նման բազում տղամարդիկ դեմ են, որ իրենց կանայք աշխատեն Արամ Խաչատրյանի հետ։

-Այդ տղամարդիկ թող ասեն, տեսնենք ովքեր են այդ տղամարդիկ։ Չի կարելի, հիմքեր պետք է ունենան, իսկ հիմքերն էլ պետք է հիմնավորումներ լինեին։ Ես շատ կխնդրեի` մի հատ ճշտեք, չի կարելի մարդու անվան հետ խաղալ, քանի որ այդ անձնավորությունը Կառավարման ակադեմիան ավարտած ու տարբեր տեղեր մանկավարժական գործունեություն ծավալած մարդ է։

-Իսկ եթե հանկարծ Փոքր Վեդիում ընտանեկան դրամաներ լինեն, ամուսնալուծություններ, կռիվներ։

-Ինչի՞ են կռվում, ուրեմն՝ ընդամենը 18 աշխատող ա, տնօրենը չհաշված, 18-ից երեք-չորսն են, որոնք ցածրագույն կրթություն ունեն, ուսումնարան են ավարտել, եկել են մանկավարժ են աշխատում։ Մտածում են՝ այս մարդը գալու ա․․․․ չգիտեմ, չեմ ուզում շարունակել։ Թող մի շաբաթ-տասն օր աշխատի, ու կտեսնենք։ Միգուցե նախկին տնօրենը (կին), որը դատի է տվել ինձ, վերականգնվո՞ւմ է իր աշխատանքում։

-Այսինքն՝ գտնում եք, որ նախկին տնօրենի պնդմա՞մբ են նման հայտարարություններ անում։

-Այո, այո․․․ բարեկամություն, քավորություն, մոտիկություն ունեն, այ Ձեր ցավը տանեմ, իրենք էդ տնօրենին են ուզում։ Ուզում են նա վերադառնա, բայց չի կարելի․․․ հա, ինքն էլ տվել է դատարան։ Կվերադառնա, ի՞նչ է եղել․․․

— Դո՞ւք եք նախկին տնօրենին ազատել և ինչի՞ համար։

-Այո, ես եմ ազատել։ Ինքը նկատողություն է ստացել։ Ըստ ՀՈԱԿ-ների օրենքի, եթե 2 նկատողություն է ստանում տարվա մեջ, ավտոմատ ազատվում է աշխատանքից։

Փաստորեն, երաժշտական դպրոցի կին ուսուցիչների ամուսինները կատեգորիկ դեմ են, որ դպրոցի տնօրենը տղամարդ լինի ու էս…

Posted by Naira Zohrabyan on Thursday, 20 August 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ