![]()
Թուրքիան բնական գազի խոշոր պաշարներ Է հայտնաբերել Սեւ ծովում եւ մինչեւ 2023 թվականը կսկսի դրա կիրառումը:
Օգոստոսի 21-ին այդ մասին հայտարարել Է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, որի ելույթը հեռարձակել Է NTV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դա պատմական մասշտաբի իրադարձություն Է: Մենք Սեւ ծովում հայտնաբերեցինք բնական գազի՝ երկրի պատմության մեջ խոշորագույն հանքավայրը:
Ծավալները կազմում են 320 միլիարդ խորանարդ մետր: Մինչեւ 2023 թվականը մենք պլանավորում ենք այն մատակարարել մեր քաղաքացիներին»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
![]()