Ձկնորսնեը փակել են Երևան-Սևան ճանապարհը

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Երևան-Սևան մայրուղին իրենց մեքենաներով փակած ձկնորսները դժգոհում են, որ իրենց արգելել են ձուկ որսալ:

Այդ մասին գրում է armlur.am -ը՝ նշելով, որ ականատեսների վկայությամբ՝ ձկնորսները բերել են նաև իրենց նավակները: Երևան-Սևան մայրուղու երթևեկությունը երկկողմանի կաթվածահար է եղել:

Բանն այն է, որ Նորատուս համայնքի ձկնորսները ձուկ էին որսացել Սևանա լճից եւ սառնարաններում պահեստավորել՝ դրանք արտահանելու և Հայաստանից դուրս վաճառելու նպատակով: Ինչպես նշում է աղբյուրը, այդ գործողությունների մասին տեղեկացել է Ազգային անվտանգության ծառայությունը, գնացել և կապարանակնքել է նրանց սառնարանները:

Սևանի մայրուղու վրա տիրող իրավիճակի վերաբերյալ տեսանյութեր է հրապարակել ֆեյսբուքյան օգտատերերից մեկը:

Posted by Armine Mikayelyan on Friday, 21 August 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ