![]()
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել․
«Վաղվանից երկու օրով հոկտեմբերը գալիս է ու հետ գնա։ Չզարմանաք»։
Նշենք, որ օգոստոսի 22-23-ը ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի 11-13 աստիճանով։
Oգոստոսի 21-ի երեկոյան հյուսիսային շրջաններում, 22-23-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օգոստոսի 21-ի ցերեկը, 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 22-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
![]()
![]()