![]()
Տավուշի մարզում նախօրեին իր 2 թոռներին ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալված 58-ամյա քաղաքացու մյուս 5 թոռները նախնական սուր էկզոգեն թունավորում ախտորոշմամբ ևս տեղափոխվել են Երևան՝ «Մուրացան» բժշկական կենտրոն։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
«Իսկ ծանր վիճակում գտնվող մյուս երկու երեխաները շարունակում են մնալ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում:
Փոքրիկներից մեկը 4 տարեկան է, որոշ չափով գիտակցություն ունի, նրա մոտ առկա է գանգային արյունազեղում։ Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Իսկ 6-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք։ Երեխայի կյանքին վտանգ է սպառնում»,- հայտնում է Գևորգ Դերձյանը։
Խաշթառակում չեն հավատում, որ պապն է ծեծել թոռներին, ասում են՝ երեխաները մկնդեղ են կերել
Խաշթառակում չեն հավատում, որ պապն է ծեծել թոռներին, ասում են՝ երեխաները մկնդեղ են կերել
Posted by Ազատություն ռադիոկայան on Thursday, 20 August 2020
![]()